page_bg
Շուկայի Զարգացման Պատասխանատու

Расположение`

Армения,Арзни

Крайний срок`

29/05/2026

Тип вакансии`

Полная ставка

Пол`

Мужской

Образование`

Категория`

Продажи

Описание вакансии

-

Должностные обязанности

Կազմակերպել ընկերության արտադրատեսակների վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
  • Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը։

 

Կատարողականի առաջին նպատակն է` Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում՝

  • Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
  • Վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
  • Իրականացնել գնի վերահսկում
  • Պահպանել տեխնիկական միջոցներով աշխատանքի անխափան իրականացման գործընթացը։

Կատարողականի երկրորդ նպատակն է` Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝

  • Կազմակերպել վաճառակետում գովազդակիրների տեղադրման գործընթացը,
  • Հետևել գովազդակիրների արտաքին տեսքի պահպանմանը,
  • Իրականացնել ակցիաների կազմակերպում,
  • Կազմակերպել համտեսներ,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
  • Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
  • Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
  • Առաջնորդվել ընկերության արժեքներով և տարածել դրանք։

Требования

  • - Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում
  • - 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում
  • - Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • - Համառություն
  • - Նպատակասլացություն
  • - Արագ կողմնորոշվելու ունակություն
  • - Սեփական մեքենայի առկայություն

Процесс подачи заявки

Вы можете подать заявку на данную вакансию, отправив ваше сопроводительное письмо и резюме по эл. адресу hr@baconproduct.am . Пожалуйста, укажите, что Вы узнали о данной вакансии на портале карьеры JobFinder.am.

О компании

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է.
 - միավորել լավագույն մասնագետներին,
 - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
 - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։

Подайте заявку через JF.am

Если вы уже зарегистрированы в системе, вы можете подать заявку после входа в систему.

Прикрепленные файлы должны быть в следующих форматах - docx.; pdf; jpeg; png