page_bg
Շուկայի Զարգացման Պատասխանատու

Վայրը`

Հայաստան,Արզնի

Վերջնաժամկետ`

29/05/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Ոլորտ`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

-

Աշխատանքային պարտականությունները

Կազմակերպել ընկերության արտադրատեսակների վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
  • Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը։

 

Կատարողականի առաջին նպատակն է` Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում՝

  • Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
  • Վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
  • Իրականացնել գնի վերահսկում
  • Պահպանել տեխնիկական միջոցներով աշխատանքի անխափան իրականացման գործընթացը։

Կատարողականի երկրորդ նպատակն է` Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝

  • Կազմակերպել վաճառակետում գովազդակիրների տեղադրման գործընթացը,
  • Հետևել գովազդակիրների արտաքին տեսքի պահպանմանը,
  • Իրականացնել ակցիաների կազմակերպում,
  • Կազմակերպել համտեսներ,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
  • Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
  • Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
  • Առաջնորդվել ընկերության արժեքներով և տարածել դրանք։

Պահանջվող որակավորումներ

  • - Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում
  • - 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում
  • - Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • - Համառություն
  • - Նպատակասլացություն
  • - Արագ կողմնորոշվելու ունակություն
  • - Սեփական մեքենայի առկայություն

Դիմելու ընթացակարգը

Ինչո՞ւ դիմել

  • Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման. Հրաշալի հնարավորություն է ստեղծվում ապագայում դառնալ շուկայի զարգացման պատասխանատու կամ վաճառքի թիմի ղեկավար:
  • Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում:

Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը  և դարձիր մեր թիմի մի մասնիկը։

Համալրման փուլեր՝

  1. Հարցազրույց աշխատակիցների հավաքագրման մասնագետի հետ,
  2. Հարցազրույց կոմերցիոն տնօրենի հետ
  3. Մեկամսյա փորձաշրջան կոնկրետ տարածքում:
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` hr@baconproduct.am : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է.
 - միավորել լավագույն մասնագետներին,
 - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
 - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp